Հավանենք էջը և աջակցենք նախագծին




Երևանում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր

23.08.2017 14:34


Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

 

Մասնավորապես, 2017 թվականի օգոստոսի 28-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

 

- Երևան քաղաքի Էրեբունի փողոց (թիվ 33 շենքի հարակից ճանապարհահատված)՝ 2 արագաչափ` յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

 

- Երևան քաղաքի Գյուրջյան փողոց (թիվ 17 շենքի հարակից ճանապարհահատված)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

 

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: