Հավանենք էջը և աջակցենք նախագծին




Հուլիսի 31-ից կգործարկվեն նոր տեսանկարահանող սարքեր

28.07.2017 10:18


Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:


Մասնավորապես, 2017թ. հուլիսի 31-ից կգործարկվի Երևան քաղաքի Ամիրյան-Անրի Վեռնոյ փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկը:


Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: