Ճանապարհային երթևեկության կանոններ Վիճակագրական տվյալների համաձայն ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի մասը տեղի են ունենում արագության գերազանցման և ճանապարհային երթևեկության կանոնների թերի իմացության պատճառով: Հետևաբար միայն գիտակ և ՃԵԿ-ին լավ տիրապետող վարորդը կարող է ճիշտ որոշումներ կայացնել դժվարին իրավիճակներում: Հուսով ենք` մեր կատարած աշխատանքի շնորհիվ կկարողանանք նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը, որով կլուծենք նախագծի առջև դրված գերակա խնդիրը:

 

 

 

 

 

 Որակավորման տեսական քննություն   

Սովորելով մեր կայքում տեղադրված հարցաշարերը` Դուք կարող եք մասնակցել ճանապարհային ոստիկանության կողմից անցկացվող՝ «A», «B», «C», «D», «BE», «CE», «DE» և «T» կարգերի ու «A1», «B1», «C1», «D1», «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու համար վարորդական վկայական ստանալու տեսական քննությանը:
-  Տոմսերի քանակը − 62
-  Տոմսերը բաղկացած են  —  10 հարցից
-  Քննության ժամանակ թույլատրելի սխալների քանակը — 1
-  Տոմսին պատասխանելու ժամանակը — 15 րոպե
Հարցաշարերը համապատասխանում են www.police.am կողմից հրապարակված հարցաշարերին:


Հիշեցնենք, որ ճանապարհային ոստիկանությունում տեսական քննություններն անցկացվում են երկու փուլից բաղկացած համակարգչային թեստերի միջոցով՝
1) հոգեբանական թեստ
2) գիտելիքների ստուգման թեստ
 
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել վարորդական վկայական ստանալու համար


 

1) Անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ դրանցում անձի հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում` նաև հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկանք,

2) Քննություն  ընդունելու  համար  օրենքով  սահմանված  պետական   տուրքի  վճարման  անդորրագիր,

3) Գործնական քննություն ընդունելու համար օրենքով սահմանված ծառայության վճարի վճարման անդորրագիր,

4) Վարորդական  վկայական  տալու  համար օրենքով սահմանված պետական տուրքի  վճարման  անդորրագիր:

 

 

     Վարորդական վկայական ստանալու ընթացակարգին ավելի մանրամասն ծանոթացե՛ք տեսանյութում.


Երթևեկության կանոններՎարչական տուգանքներ