Ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի`

 

 

 

 

 

      1. Նախազգուշացնող                    2. Առավելության                   3. Արգելող                      4. Թելադրող

 

 

                            

 

 

 

5. Հատուկ թելադրանքի          6. Տեղեկատվության         7. Սպասարկման               8. Լրացուցիչ 

                                                                                                                                     տեղեկատվության


 

1. Նախազգուշացնող նշաններ

 

Նշանի համարը Նկարը Անվանումը
Նախազգուշացնող նշանները տեղեկացնում են ճանապարհի այն վտանգավոր տեղամասին մոտենալու մասին, որով երթևեկելիս (տեղաշարժվելիս) անհրաժեշտ է ձեռնարկել իրադրությանը համապատասխան միջոցներ 
 1.1   «Երկաթուղային գծանց` ուղեփակոցով».
 1.2     «Երկաթուղային գծանց` առանց ուղեփակոցի».
1.3.1 «Միագիծ երկաթուղի», ուղեփակոցով չկահավորված երկաթուղային գծանցի նշում` մեկ ուղիով.
1.3.2 «Բազմագիծ երկաթուղի», ուղեփակոցով չկահավորված երկաթուղային գծանցի նշում՝ երկու և ավելի ուղիներով.
1.4.1
      «Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին.
1.4.2
1.4.3  
1.4.4  
1.4.5  
1.4.6  
1.5

«Հատում տրամվայի գծի հետ».
1.6 «Հավասարազոր ճանապարհների հատում».
1.7 «Հատում շրջանաձև երթևեկության հետ».
1.8 «Լուսացուցային կարգավորում». խաչմերուկ, հետիոտնային անցում կամ ճանապարհի տեղամաս, որտեղ երթևեկությունը կարգավորվում է լուսացույցով.
 1.9   «Բացվող կամուրջ». բացվող կամուրջ կամ լաստանավային անցում.
 1.10   «Ելք դեպի առափ». առափ կամ ափ դուրս գալու տեղ.
 1.11.1   «Վտանգավոր շրջադարձ». փոքր շառավղով կամ սահմանափակ տեսադաշտով ճանապարհի կորացում` 1.11.1` դեպի աջ, 1.11.2` դեպի ձախ.
 1.11.2  
1.12.1 «Վտանգավոր շրջադարձեր». վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված` 1.12.1` առաջին շրջադարձը դեպի աջ, 1.12.2` առաջին շրջադարձը դեպի ձախ.

1.12.2
 1.13   «Կտրուկ վայրէջք».
 1.14   «Կտրուկ վերելք».
 1.15   «Սայթաքուն ճանապարհ». առավել սայթաքուն երթևեկելի մասով ճանապարհի հատված.
 1.16   «Անհարթ ճանապարհ». երթևեկելի մասի անհարթություններով ճանապարհի հատված (ալիքավորություն, խանդակներ, կամուրջների հետ ոչ սահուն լծորդումներ և այլն).
 1.17   «Արհեստական անհարթություն». արագությունը հարկադրաբար իջեցնելու համար արհեստական անհարթությամբ (անհարթություններով) ճանապարհի հատված.
 1.18   «Խճի արտանետում». ճանապարհի հատված, որտեղ տրանսպորտային միջոցների անիվների տակից հնարավոր է խճի, քարակտորների և այլնի արտանետում.
1.19
  «Վտանգավոր կողնակ». ճանապարհի հատված, որտեղ կողնակ դուրս գալը վտանգավոր է.
    «Ճանապարհի նեղացում». 1.20.1` նեղացում երկու կողմից, 1.20.2` աջից, 1.20.3` ձախից.


1.20.1
1.20.2
1.20.3
1.21   «Երկկողմ երթևեկություն». ճանապարհի (երթևեկելի մասի) հանդիպակաց երթևեկությամբ հատվածի սկիզբ.
 1.22   «Հետիոտնային անցում».
 1.23  
«Երեխաներ». մանկական հիմնարկների (դպրոցներ, մանկապարտեզներ և այլն) մոտով անցնող ճանապարհի հատված, որի երթևեկելի մասում հնարավոր է երեխաների հայտնվելը.
1.24
«Հատում հեծանվային արահետի հետ».
1.25  
«Ճանապարհային աշխատանքներ».
1.26  
«Անասունների քշում».
1.27   «Վայրի կենդանիներ».
1.28   «Քարերի անկում». ճանապարհի հատված, որտեղ հնարավոր են փլուզումներ, սողանք, քարերի անկում.
1.29   «Կողային քամի».
1.30   «Ցածրաթռիչք ինքնաթիռներ».
1.31   «Թունել». թունել, որտեղ բացակայում է արհեստական լուսավորությունը, կամ թունել, որի ճակատամուտքի տեսանելիությունը սահմանափակ է.
1.32   «Խցանում». ճանապարհի հատված, որտեղ առաջացել է խցանում.
1.33   «Այլ վտանգներ». ճանապարհի հատված, որտեղ առկա են թվարկված նախազգուշացնող նշաններով չնախատեսված վտանգներ.
 1.34.1

 

 

 

«Շրջադարձի ուղղություն». սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի փոքր շառավղով կորացման վրա երթևեկության ուղղություն. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություն.
 
1.34.2

 

 

 

 1.34.3

 

 

«Շրջադարձի ուղղություն». T-աձև խաչմերուկում կամ ճանապարհի ճյուղավորման վրա երթևեկության ուղղություններ. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություններ.
1.1, 1.2 և 1.5-1.33. նշանները տեղադրվում են մինչև վտանգավոր հատվածի սկիզբը` բնակավայրերից դուրս` 150-300 մ, իսկ բնակավայրերում` 50-100 մ հեռավորության վրա: Անհրաժեշտության դեպքում նշանները կարող են տեղադրվել և այլ հեռավորության վրա: Այդ դեպքում հեռավորությունը նշվում է 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի վրա:  
1.1, 1.2, 1.9, 1.10, 1.23 և 1.25 նշանները բնակավայրերից դուրս կրկնվում են: Կրկնվող երկրորդ նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: 1.23 և 1.25 նշանները կրկնվում են նաև բնակավայրերում` վտանգավոր տեղամասից անմիջապես առաջ:
1.13 և 1.14 նշանները կարող են տեղադրվել առանց 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի, անմիջապես վայրէջքից կամ վերելքից առաջ, եթե վայրէջքները և վերելքները միմյանց հաջորդում են:
1.25 նշանը, երթևեկելի մասի վրա կարճատև աշխատանքներ կատարելիս, կարող է տեղադրվել առանց 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի, աշխատանքի կատարման վայրից 10-15 մ հեռավորության վրա:
1.32 նշանը կիրառվում է որպես ժամանակավոր նշան կամ փոփոխական պատկերով նշանների վրա` խաչմերուկից առաջ, որտեղից հնարավոր է շրջանցել ճանապարհի այն հատվածը, որտեղ առաջացել է խցանում:

 

2. Առավելության նշաններ

 

Առավելության նշանները սահմանում են խաչմերուկներով, երթևեկելի մասերի փոխհատումներով կամ ճանապարհների նեղ հատվածներով անցման հերթականությունը
2.1   «Գլխավոր ճանապարհ». ճանապարհ, որով երթևեկողներին չկարգավորվող խաչմերուկների անցման առավելություն է տրվում.
2.2   «Գլխավոր ճանապարհի վերջ».
2.3.1   «Հատում երկրորդական ճանապարհի հետ».
2.3.2   «Երկրորդական ճանապարհի հարում». 2.3.2, 2.3.4, 2.3.6` հարում աջից, 2.3.3, 2.3.5, 2.3.7` հարում ձախից. 
2.3.3  
2.3.4  
2.3.5  
2.3.6  
2.3.7  
2.4   «Զիջեք ճանապարհը». վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ 8.13` «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում` գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին.
2.5 «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է». արգելվում է երթևեկել առանց «Կանգ» գծից առաջ (դրա բացակայության դեպքում` հատվող երթևեկելի մասի եզրից առաջ) կանգնելու: Վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ 8.13` «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում` գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին: Եթե 2.5 նշանը տեղադրված է երկաթուղային գծանցից կամ կարանտինային պահակետից առաջ, ապա վարորդը պետք է կանգնի «Կանգ» գծից առաջ, իսկ դրա բացակայության դեպքում` նշանից առաջ.
2.6 «Հանդիպակաց երթևեկության առավելություն». արգելվում է մուտք գործել ճանապարհի նեղ հատված, եթե դա կարող է դժվարացնել հանդիպակաց երթևեկությունը: Վարորդը պետք է ճանապարհը զիջի նեղ հատվածին հանդիպակաց կողմից մոտեցող տրանսպորտային միջոցներին.
2.7 «Առավելություն հանդիպակաց երթևեկության նկատմամբ». ճանապարհի նեղ հատված, որով երթևեկելիս վարորդն առավելություն ունի հանդիպակաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:

 

3. Արգելող նշաններ

 

   Արգելող նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի սահմանափակումներ
3.1
  «Մուտքն արգելվում է». արգելվում է տրանսպորտային միջոցների մուտքը տվյալ ուղղությամբ.
 3.2   «Երթևեկությունն արգելվում է». արգելվում է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը.
 3.3   «Մեխանիկական տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է».
3.4
  «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է». արգելվում է 3.5 տոննայից ավելի (եթե նշանի վրա զանգվածը չի նշված) կամ նշանի վրա նշվածից մեծ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և տրանսպորտային միջոցների շարժակազմերի, ինչպես նաև տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը.
 3.5   «Մոտոցիկլների երթևեկությունն արգելվում է».
 3.6   «Տրակտորների երթևեկությունն արգելվում է». արգելվում է տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը.
 3.7   «Կցորդով երթևեկությունն արգելվում է». արգելվում է ցանկացած տեսակի կցորդով բեռնատար ավտոմոբիլների և տրակտորների երթևեկությունը, ինչպես նաև մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումը.
 3.8   «Լծասայլերի երթևեկությունն արգելվում է». արգելվում է լծասայլերի (լծասահնակների), հեծկան կամ բեռնակիր կենդանիներով երթևեկությունը և անասուններ քշելը.
 3.9   «Հեծանիվներով երթևեկությունն արգելվում է». արգելվում է մոպեդներով և հեծանիվներով երթևեկությունը.
3.10   «Հետիոտների տեղաշարժն արգելվում է».
3.11   «Զանգվածի սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների (այդ թվում` ավտոգնացքների) երթևեկությունը, որոնց ընդհանուր փաստացի զանգվածը մեծ է նշանի վրա նշվածից.
3.12   «Սռնու վրա բեռնվածության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց որևէ սռնու վրա բեռնվածությունը մեծ է նշանի վրա նշվածից.
3.13   «Բարձրության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային բարձրությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից.
3.14   «Լայնության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային լայնությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից.
3.15   «Երկարության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների (այդ թվում` ավտոգնացքների) երթևեկությունը, որոնց եզրաչափային երկարությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից.
3.16   «Նվազագույն միջտարածության սահմանափակում». արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց միջև տարածությունը փոքր է նշանի վրա նշվածից.
3.17.1   «Մաքսային կետ». արգելվում է առանց կանգառի անցումը մաքսային կետի մոտով.
3.17.2   «Վտանգ». արգելվում է բոլոր տրանսպորտային միջոցների հետագա երթևեկությունը ճանապարհատրանսպորտային պատահարի, հրդեհի, վթարի և այլ վտանգի կապակցությամբ, բացառությամբ ոստիկանության, շտապ բժշկական օգնության, փրկարարական և վտանգի վերացման նպատակով ժամանած այլ ծառայությունների տրանսպորտային միջոցների, երթևեկությունը շարունակել կարելի է միայն թույլտվություն ստանալուց հետո.
3.17.3   «Հսկիչ կետ». արգելվում է առանց կանգառի անցումը հսկիչ կետով.
3.18.1   «Աջ շրջադարձն արգելվում է».
3.18.2   «Ձախ շրջադարձն արգելվում է».
3.19    «Հետադարձն արգելվում է».
3.20   «Վազանցն արգելվում է». արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով վազանցի կատարումը: Թույլատրվում է վազանցել դանդաղընթաց տրանսպորտային միջոցները, լծասայլերը, առանց կողային կցորդի երկանիվ մոտոցիկլները, մոպեդները և հեծանիվները.
3.21   «Վազանցի արգելման գոտու վերջ».
3.22   «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելվում է». բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով վազանցն արգելվում է` բացառությամբ մոտոցիկլների, թեթև մարդատար ավտոմոբիլների, ավտոբուսների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների.
3.23   «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցի արգելման գոտու վերջ».
3.24   «Առավելագույն արագության սահմանափակում». արգելվում է նշանի վրա նշվածից բարձր արագությամբ (կմ/ժ) երթևեկելը.
3.25   «Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ».
3.26   «Ձայնային ազդանշան տալն արգելվում է». արգելվում է օգտվել ձայնային ազդանշաններից` բացի այն դեպքերից, երբ այն տրվում է ճանապարհատրանսպորտային պատահար կանխելու համար.
3.27   «Կանգառն արգելվում է». արգելվում են տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը.
3.28   «Կայանելն արգելվում է». արգելվում է տրանսպորտային միջոցների կայանումը.
3.29  
«Կայանելն արգելվում է ամսվա կենտ օրերին».
3.30   «Կայանելն արգելվում է ամսվա զույգ օրերին». 3.29 և 3.30 նշանների միաժամանակյա կիրառման դեպքում տրանսպորտային միջոցները ճանապարհի մի կողմից մյուսը տեղափոխվում են ժամը 19.00 - 21.00-ի սահմաններում.
3.31   «Բոլոր սահմանափակումների գոտու վերջ». նշում է 3.16, 3.20, 3.22, 3.24 և 3.26 - 3.30 նշաններից մի քանիսի ազդման գոտիների միաժամանակյա վերջը.
3.32   «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք կահավորված են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով.
3.33   «Պայթուցիկ և դյուրավառ բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք կահավորված են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով և նախատեսված են 1, 2.2 - 2.4, 3.1, 3.2 և 5.2 դասերի վտանգավոր բեռներ փոխադրելու համար (ըստ ստանդարտի).
3.2 - 3.9, 3.32 և 3.33 նշանները երկու ուղղությամբ էլ արգելում են համապատասխան տեսակների տրանսպորտային միջոցների երթևեկությունը:  

Նշանների ազդեցությունը չի տարածվում`

3.1 - 3.3, 3.18.1, 3.18.2, 3.19` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա.

3.2 - 3.8` «տաքսի» ավտոմոբիլների, ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների սպասարկման և նորոգման, անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ իրականացնող, ինչպես նաև գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի և այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշանների ազդման գոտում գտնվող օբյեկտները, ինչպես նաև պատկանում կամ սպասարկում են նշված գոտում բնակվող կամ աշխատող քաղաքացիներին: Այդ դեպքերում տրանսպորտային միջոցները պետք է նշված գոտի մուտք գործեն և այնտեղից դուրս գան օբյեկտին մոտակա խաչմերուկից.

3.2, 3.3, 3.28 - 3.30` I և II խմբերի հաշմանդամների կողմից ղեկավարվող կամ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխա փոխադրող տրանսպորտային միջոցների վրա.

3.28 - 3.30` գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի տրանսպորտային միջոցների, ինչպես նաև միացված հաշվիչով «տաքսի» ավտոմոբիլների վրա:

Նշանների ազդեցությունը տարածվում է`

3.10, 3.27 - 3.30` ճանապարհի միայն այն կողմի վրա, որտեղ դրանք տեղադրված են.

3.16, 3.20, 3.22, 3.24 և 3.26 - 3.30` նշանի տեղադրման տեղից մինչև դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրերում, խաչմերուկի բացակայության դեպքում, մինչև բնակավայրի վերջը: Նշանների ազդեցությունը չի ընդհատվում հետադարձի և բաժանարար գոտու խզման, ինչպես նաև ճանապարհներին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ տեղադրված չեն.

3.18.1 և 3.18.2` երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ նշանը տեղադրված է.

3.24 (տեղադրված մինչև 5.23.1 կամ 5.23.2 նշաններով նշված բնակավայրը)` մինչև 5.23.1 կամ 5.23.2` «Բնակավայրի սկիզբ» նշանը:

Նշանների ազդման գոտին կարող է նվազեցվել`

3.16 և 3.26 նշանների համար` 8.2.1` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ.

3.20, 3.22 և 3.24 նշանների համար` դրանց ազդման գոտու վերջում` համապատասխանաբար 3.21, 3.23 և 3.25 նշանների տեղադրմամբ կամ 8.2.1` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ.

3.24 նշանի համար` երթևեկության առավելագույն արագության այլ մեծությամբ նույն` 3.24 նշանի տեղադրմամբ.

3.27 - 3.30 նշանների համար` 8.2.2` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ կամ այդ նշանների ազդման գոտու վերջում 8.2.3` «Ազդման գոտի» ցուցանակով կրկնակի տեղադրված համապատասխանաբար նույն` 3.27 - 3.30 նշաններով.

3.27 նշանը կարող է կիրառվել 1.4 գծանշման, իսկ 3.28 նշանը` 1.10 գծանշման հետ համատեղ, ընդ որում, նշանների ազդման գոտին որոշվում է գծանշման երկարությամբ:

 

4. Թելադրող նշաններ

 

Թելադրող նշանները ցույց են տալիս երթևեկության թույլատրելի ուղղությունները, նվազագույն արագությունը, ինչպես նաև հետիոտների և որոշ տրանսպորտային միջոցների վարորդների համար նախատեսում են երթևեկության ուղղությունները
 4.1.1   «Երթևեկությունն ուղիղ».
4.1.2   «Երթևեկությունը դեպի աջ».
4.1.3   «Երթևեկությունը դեպի ձախ».
4.1.4   «Երթևեկությունն ուղիղ կամ դեպի աջ».
4.1.5   «Երթևեկությունն ուղիղ կամ դեպի ձախ».
4.1.6   «Երթևեկությունը դեպի աջ կամ դեպի ձախ». թույլատրվում է երթևեկել միայն նշանների վրա սլաքներով ցույց տրված ուղղություններով:

Ձախ շրջադարձ թույլատրող նշանները թույլատրում են նաև հետադարձը (4.1.1 - 4.1.6 նշանները կարող են կիրառվել տվյալ հատման վայրում երթևեկության ուղղությունների ձևի սլաքների տեսքով).

4.1.1 - 4.1.6 նշանների ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա.

4.1.1 - 4.1.6 նշանների ազդեցությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ տեղադրված է նշանը:

Ճանապարհի հատվածի սկզբում տեղադրված 4.1.1 նշանի ազդեցությունը տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը: Նշանը չի արգելում աջ շրջադարձը դեպի բակեր և ճանապարհին մերձակա այլ տարածքներ.

4.2.1   «Արգելքի շրջանցումն աջից».
4.2.2   «Արգելքի շրջանցումը ձախից». շրջանցումը թույլատրվում է միայն սլաքով ցույց տրված կողմից.
 4.2.3   «Արգելքի շրջանցումն աջից կամ ձախից». շրջանցումը թույլատրվում է ինչպես աջ, այնպես էլ ձախ կողմից.
 4.3    «Շրջանաձև երթևեկություն». երթևեկությունը թույլատրվում է սլաքներով ցույց տրված ուղղությամբ.
4.4
  «Հեծանվային արահետ». թույլատրվում է երթևեկել միայն մոպեդներով և հեծանիվներով: Մայթի կամ հետիոտնային արահետի բացակայության դեպքում հեծանվային արահետով կարող են երթևեկել նաև հետիոտները.
4.5   «Հետիոտնային արահետ». թույլատրվում է միայն հետիոտների տեղաշարժը.
4.6   «Նվազագույն արագության սահմանափակում». թույլատրվում է երթևեկել միայն նշված (կմ/ժ) կամ ավելի բարձր արագությամբ.
4.7   «Նվազագույն արագության սահմանափակման գոտու վերջ».
4.8.1  

«Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն». «Վտանգավոր բեռ» ճանաչման նշաններով կահավորված տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն նշանի վրա սլաքով ցույց տրված ուղղությամբ`

4.8.1` ուղիղ, 4.8.2` դեպի աջ, 4.8.3` դեպի ձախ.

 

4.8.2  
4.8.3  

 

5. Հատուկ թելադրանքի նշաններ

 

Հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ
5.1 «Ավտոմայրուղի». ճանապարհ, որտեղ գործում են կանոնների` ավտոմայրուղիներով երթևեկության կարգը սահմանող պահանջները.
5.2 «Ավտոմայրուղու վերջ».
5.3   «Ճանապարհ ավտոմոբիլների համար». թույլատրվում է նաև մոտոցիկլների երթևեկությունը.
5.4 «Ավտոմոբիլների համար ճանապարհի վերջ».
5.5   «Միակողմ երթևեկությամբ ճանապարհ». ճանապարհ կամ երթևեկելի մաս, որով տրանսպորտային միջոցների երթևեկությունն ամբողջ լայնությամբ իրականացվում է մեկ ուղղությամբ.
5.6 «Միակողմ երթևեկությամբ ճանապարհի վերջ».
5.7.1     «Ելք դեպի միակողմ երթևեկությամբ ճանապարհ». ելք դեպի միակողմ երթևեկությամբ ճանապարհ կամ երթևեկելի մաս.
5.7.2  
5.8 «Դարձափոխային երթևեկություն». ճանապարհի այն հատվածի սկիզբը, որտեղ մեկ կամ մի քանի գոտիներով երթևեկության ուղղությունը կարող է փոխվել հանդիպակացի.
5.9   «Դարձափոխային երթևեկության վերջ».
 5.10 «Ելք դեպի դարձափոխային երթևեկությամբ ճանապարհ».
5.11
«Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ». երթևեկության հոսքին հանդիպակաց, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար հատուկ առանձնացված գոտի ունեցող ճանապարհ.
5.12 «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհի վերջ».
5.13.1   «Ելք դեպի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ».
5.13.2   
5.14 «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի». երթևեկության հոսքին համընթաց, միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտի: Այդ նշանի ազդեցությունը տարածվում է այն գոտու վրա, որի վրա տեղադրված է: Ճանապարհից աջ տեղադրված նշանի ազդեցությունը տարածվում է աջ գոտու վրա.
5.15.1   «Երթևեկության ուղղությունները գոտիներով». գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով.
5.15.2


 

 

 

«Երթևեկության ուղղությունները գոտիով». երթևեկության թույլատրելի ուղղությունները գոտիով:

Ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձը թույլատրող 5.15.1 և 5.15.2 նշանները թույլատրում են նաև հետադարձն այդ գոտուց: 5.15.1 և 5.15.2 նշանների գործողությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա: Խաչմերուկից առաջ տեղադրված 5.8.1 և «5.15.2» նշանների ազդման գոտին տարածվում է ամբողջ խաչմերուկի վրա, եթե այնտեղ տեղադրված 5.15.1 կամ 5.8.2 այլ նշաններն ուրիշ ցուցումներ չեն տալիս.

5.15.3

 

«Գոտու սկիզբ». արգելակման գոտու կամ վերելքի վրա լրացուցիչ գոտու սկիզբը: Եթե լրացուցիչ գոտուց առաջ տեղադրված այս նշանի վրա պատկերված է 4.6` «Նվազագույն արագության սահմանափակում» նշանը, ապա այն տրանսպորտային միջոցների վարորդները, որոնք հիմնական գոտիով չեն կարող շարունակել երթևեկությունը` առնվազն նշանի վրա ցույց տրված արագությամբ, պետք է վերադասավորվեն լրացուցիչ գոտի.
5.15.4

 

«Գոտու սկիզբ». տվյալ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված եռագոտի ճանապարհի միջին գոտու հատվածի սկիզբը: Եթե 5.15.4 նշանի վրա պատկերված է որևէ տեսակի տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելող նշան, ապա այդ տրանսպորտային միջոցների երթևեկությունը համապատասխան գոտիներով արգելվում է.
5.15.5 «Գոտու վերջ». թափառքի գոտու կամ վերելքի վրա լրացուցիչ գոտու վերջը.
5.15.6    «Գոտու վերջ». տվյալ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված եռագոտի ճանապարհի միջին գոտու հատվածի վերջը.
5.15.7

 

 

 

«Երթևեկության ուղղությունը գոտիներով». եթե 5.15.7 նշանի վրա պատկերված է որևէ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելող նշան, ապա այդ տրանսպորտային միջոցի երթևեկությունը նշված գոտիով արգելվում է: 5.15.7 նշանը համապատասխան թվով սլաքներով կարող է կիրառվել չորս և ավելի գոտիներ ունեցող ճանապարհներին.
5.15.8   «Գոտիների քանակը». ցույց է տալիս երթևեկության գոտիների թիվը և գոտիներով երթևեկության ռեժիմները: Վարորդը պետք է կատարի սլաքների վրա պատկերված նշանների պահանջները.
5.16   «Ավտոբուսի և (կամ) տրոլեյբուսի կանգառի տեղ».
5.17 «Տրամվայի կանգառի տեղ».
5.18
«Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ».
5.19.1
«Հետիոտնային անցում». անցման վայրում 1.14.1 - 1.14.2 գծանշումների բացակայության դեպքում 5.19.1 նշանը տեղադրվում է ճանապարհից ձախ, անցման հեռավոր, իսկ 5.19.2 նշանը` ճանապարհից աջ, անցման մոտակա սահմանի մոտ.
5.19.2
5.20
«Արհեստական անհարթություն». ցույց է տալիս արհեստական անհարթության սահմանները: Նշանը տեղադրվում է արհեստական անհարթությանը տրանսպորտային միջոցի մոտեցման ուղղության մոտակա սահմանի վրա.
5.21
«Բնակելի գոտի». տարածք, որտեղ գործում են կանոնների` բնակելի գոտում երթևեկության կարգը սահմանող պահանջները.
5.22
 «Բնակելի գոտու վերջ».
5.23.1
  «Բնակավայրի սկիզբ». բնակավայրի սկիզբը, որտեղ գործում են կանոնների` բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները.
5.23.2
5.24.1
  «Բնակավայրի վերջ». վայր, որտեղից սկսած տվյալ ճանապարհին իրենց ուժը կորցնում են կանոնների` բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները.
5.24.2
5.25 Բնակավայրի սկիզբ». այն բնակավայրի անվանումն ու սկիզբը, որտեղ տվյալ ճանապարհին չեն գործում կանոնների` բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները.
5.26
«Բնակավայրի վերջ». 5.25 նշանով նշված բնակավայրի վերջը.
5.27
«Կայանման սահմանափակումով գոտի». վայր, որտեղից սկսվում է կայանումն արգելված տարածքը (ճանապարհի հատվածը).
5.28
«Կայանման սահմանափակումով գոտու վերջ».
5.29
«Կարգավորվող կայանման գոտի». վայր, որտեղից սկսվում է թույլատրված և ցուցանակների ու գծանշումների օգնությամբ կարգավորվող կայանման տարածքը (ճանապարհի հատվածը).
5.30
«Կարգավորվող կայանման գոտու վերջ».
5.31
«Առավելագույն արագության սահմանափակումով գոտի». վայր, որտեղից սկսվում է առավելագույն արագության սահմանափակմամբ տարածքը (ճանապարհի հատվածը).
5.32
«Առավելագույն արագության սահմանափակումով գոտու վերջ».
5.33
«Հետիոտնային գոտի». վայր, որտեղից սկսվում է միայն հետիոտների տեղաշարժի համար թույլատրված տարածքը (ճանապարհի հատվածը).
5.34
«Հետիոտնային գոտու վերջ»։

 

6. Տեղեկատվության նշաններ

 

Տեղեկատվության նշանները տեղեկացնում են բնակավայրերի և այլ օբյեկտների տեղակայման, ինչպես նաև սահմանված կամ առաջարկվող երթևեկության ռեժիմների մասին
 6.1
«Առավելագույն արագության ընդհանուր սահմանափակում». կանոններով սահմանված առավելագույն արագության ընդհանուր սահմանափակում.
 6.2
«Առաջարկվող արագություն». ճանապարհի տվյալ հատվածում երթևեկելու համար նախընտրելի արագություն:

Նշանի ազդման գոտին տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը, սակայն, եթե այդ նշանը կիրառվում է նախազգուշացնող նշանի հետ միասին, ազդման գոտին որոշվում է վտանգավոր հատվածի երկարությամբ.

6.3.1
«Հետադարձի տեղ». ձախ շրջադարձն արգելվում է.
 6.3.2
«Հետադարձի գոտի». հետադարձի համար գոտու երկարությունը: Ձախ շրջադարձն արգելվում է.
6.4

«Կայանման տեղ».
 6.5
«Վթարային կանգառի գոտի». կտրուկ վայրէջքի վրա վթարային կանգառի գոտի.
 6.6
«Ստորգետնյա հետիոտնային անցում».
 6.7
«Վերգետնյա հետիոտնային անցում».
 6.8.1 «Փակուղի». միջանցիկ անցում չունեցող ճանապարհ.
 6.8.2
6.8.3
 6.9.1

 

 

 

6.9.1. «Ուղղությունների նախնական ցուցիչ», 6.9.2. «Ուղղության նախնական ցուցիչ». երթևեկելու ուղղություններ դեպի նշանի վրա նշված բնակավայրերը և այլ օբյեկտներ: Այս նշանների վրա կարող են պատկերվել 6.14.1 նշանի պատկերը, ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշանները և այլ պատկերագրեր: 6.9.1 նշանի վրա կարող են պատկերվել երթևեկության առանձնահատկությունների մասին տեղեկացնող այլ նշանների պատկերներ: 6.9.1 նշանի ներքևի մասում նշվում է նշանի տեղադրման վայրից մինչև խաչմերուկ կամ արգելակման գոտու սկիզբ եղած հեռավորությունը: 6.9.1 նշանը կիրառվում է նաև 3.11 - 3.15 արգելող նշաններից որևէ մեկով կահավորված ճանապարհի հատվածի շրջանցման ուղղության մասին տեղեկություն տալու համար.
  
 6.9.2

 

 

  6.9.3
«Երթևեկության սխեմա». խաչմերուկներում որոշ մանևրների արգելման դեպքում երթևեկության երթուղի կամ բարդ խաչմերուկներում երթևեկության թույլատրելի ուղղություններ.
 6.10.1

 

 

 

 

  6.10.1. «Ուղղությունների ցուցիչ», 6.10.2. «Ուղղության ցուցիչ». դեպի երթուղու կետերը երթևեկելու ուղղություններ: Նշանների վրա կարող են նշվել մինչև այդ օբյեկտները եղած հեռավորությունները (կմ), պատկերվել ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշաններ և այլ պատկերագրեր.
 6.10.2

 

6.11

 

 

«Օբյեկտի անվանում». բնակավայրերից բացի` այլ օբյեկտի անվանումը (գետ, լիճ, լեռնանցք, տեսարժան վայր և այլն).
 6.12

 

«Հեռավորությունների ցուցիչ». մինչև երթուղու վրա գտնվող բնակավայրերը եղած հեռավորությունը (կմ).
 6.13
«Կիլոմետրային նշան». մինչև ճանապարհի սկիզբը կամ վերջը եղած հեռավորությունը (կմ).
 6.14.1

 

  «Երթուղու համարը». 6.14.1` ճանապարհին (երթուղուն) հատկացված համարը, 6.14.2` ճանապարհի (երթուղու) համարը և ուղղությունը.
6.14.2

6.15.1
«Երթևեկության ուղղություն բեռնատար ավտոմոբիլների համար». բեռնատար ավտոմոբիլների, տրակտորների և ինքնագնաց մեքենաների համար առաջարկվող երթևեկության ուղղությունը, եթե խաչմերուկում դրանց երթևեկությունը որևէ ուղղությամբ արգելված է.
6.15.2
6.15.3
6.16   «Կանգ-գիծ». լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի դեպքում տրանսպորտային միջոցների կանգառի տեղ.
6.17   «Շրջանցման սխեմա». երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածի շրջանցման երթուղի.
6.18.1
«Շրջանցման ուղղություն». երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածի շրջանցման ուղղություն.
6.18.2
6.18.3
6.19.1
«Այլ երթևեկելի մաս վերադասավորվելու նախնական ցուցիչ». բաժանարար գոտիով ճանապարհի երթևեկելի մասի երթևեկության համար փակ հատվածի շրջանցման կամ աջակողմյան երթևեկելի մաս վերադառնալու համար երթևեկության ուղղություն:
6.19.2
6.20.1
«Վթարային ելք». թունելում ցույց է տալիս այն տեղը, որտեղ գտնվում է վթարային ելքը.
6.20.2  
6.21.1
«Դեպի վթարային ելք տեղաշարժման ուղղություն». ցույց է տալիս դեպի վթարային ելք ուղղությունը և մինչև վթարային ելքը եղած հեռավորությունը:
6.21.2

 

7. Սպասարկման նշաններ

 

Սպասարկման նշանները տեղեկացնում են համապատասխան օբյեկտների գտնվելու վայրի մասին
7.1
   «Առաջին բժշկական օգնության կետ».
 7.2 «Հիվանդանոց».
 7.3 «Ավտոլցավորման կայան».
 7.4    «Ավտոմոբիլների տեխնիկական սպասարկում».
 7.5     «Ավտոմոբիլների լվացում».
 7.6
 «Հեռախոս».
7.7
«Սննդի կետ».
7.8
«Խմելու ջուր».
7.9
«Հյուրանոց կամ մոթել».
7.10
«Հանգրվան».
7.11
«Հանգստի վայր».
7.12
«Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պահակետ».
7.13
«Ոստիկանություն».
7.14
«Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների հսկման կետ».
7.15
«Ճանապարհային երթևեկության մասին տեղեկություն հաղորդող ռադիոկայանի գործողության գոտի». ճանապարհի հատված, որտեղ իրականացվում է նշանի վրա նշված հաճախականության հաղորդումների ընդունում.
7.16
«Վթարային ծառայությունների հետ ռադիոկապի գոտի». ճանապարհի հատված, որտեղ գործում է վթարային ծառայությունների հետ ռադիոկապի համակարգ` նշանի վրա նշված քաղաքացիական հաճախականությամբ.
7.17
«Լողավազան կամ լողափ».
7.18
«Զուգարան».
7.19
«Արտակարգ կապի հեռախոս». ցույց է տալիս այն տեղը, որտեղ գտնվում է օպերատիվ ծառայությունների հետ կապ հաստատելու հեռախոսը.
7.20
«Կրակմարիչ». ցույց է տալիս այն տեղը, որտեղ գտնվում է կրակմարիչը:

 

8. Lրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ)

 

Լրացուցիչ տեղեկատվության նշանները (ցուցանակները) ճշտում կամ սահմանափակում են այն նշանների ազդեցությունը, որոնց հետ կիրառվում են:  
8.1.1
  «Հեռավորություն մինչև օբյեկտ». ցույց է տալիս ընթացքի ուղղությամբ նշանից մինչև վտանգավոր հատվածի սկիզբը, համապատասխան սահմանափակում մտցնելու տեղը կամ առջևում գտնվող որոշակի օբյեկտ (վայր) եղած հեռավորությունը.
 8.1.2   «Հեռավորություն մինչև օբյեկտ». ցույց է տալիս 2.4` «Զիջեք ճանապարհը» նշանից մինչև խաչմերուկ եղած հեռավորությունը, երբ խաչմերուկից անմիջապես առաջ տեղադրված է 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանը.
 8.1.3   «Հեռավորություն մինչև օբյեկտ». ցույց է տալիս հեռավորությունը մինչև ճանապարհից դուրս գտնվող օբյեկտ.
 
 8.1.4  
 8.2.1   «Ազդման գոտի». ցույց է տալիս նախազգուշացնող նշաններով կահավորված ճանապարհի վտանգավոր հատվածի երկարությունը կամ արգելող և տեղեկատու-ցուցիչ նշանների ազդման գոտին.
 8.2.2   «Ազդման գոտի». ցուցանակները ցույց են տալիս և (կամ) տեղեկացնում են`

1) 8.2.2` 3.27` «Կանգառն արգելված է», 3.28` «Կայանելն արգելված է», 3.29` «Կայանելն արգելված է ամսվա կենտ օրերին», 3.30` «Կայանելն արգելված է ամսվա զույգ օրերին» արգելող նշանների ազդման գոտին.

2) 8.2.3` 3.27 - 3.30 նշանների ազդման գոտու վերջը.

3) 8.2.4` 3.27 - 3.30 նշանների ազդման գոտում գտնվելու մասին.

4) 8.2.5, 7.2.6` 3.27 - 3.30 նշանների ազդման ուղղությունը և գոտին, հրապարակի, շենքի ճակատի և այլ տեղերի` մի կողմի երկայնքով կանգառի կամ կայանման արգելման դեպքում.

    
 8.2.3
 8.2.4
8.2.5  
 8.2.6
 8.3.1   «Ազդման ուղղություններ». ցույց են տալիս խաչմերուկից առաջ տեղադրված նշանների ազդման ուղղությունները կամ երթևեկության ուղղությունները` դեպի անմիջապես ճանապարհին մոտ գտնվող օբյեկտները.  
 8.3.2
 8.3.3
8.4.1
        «Տրանսպորտային միջոցի տեսակ». ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա տարածվում է նշանի ազդեցությունը: Այս ցուցանակների հետ կիրառվող նշանների ազդեցությունը տարածվում է`

1) 8.4.1` 3.5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար, այդ թվում նաև՝ կցորդով շահագործվող ավտոմոբիլների վրա,

2) 8.4.3` թեթև մարդատար, ինչպես նաև մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա,

3) 8.4.8` «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով կահավորված տրանսպորտային միջոցների վրա.

  
8.4.2
8.4.3
8.4.4
8.4.5
8.4.6
8.4.7
8.4.8
8.5.1

8.5.1. «Շաբաթ, կիրակի և տոն օրեր», 8.5.2. «Աշխատանքային օրեր», 8.5.3. «Շաբաթվա օրեր». ցուցանակները տեղեկացնում են շաբաթվա այն օրերի մասին, որոնց ընթացքում նշանը գործում է. 

8.5.2
8.5.3
8.5.4
8.5.4, 8.5.5 - 8.5.7. «Գործողության ժամանակ». 8.5.4 ցուցանակը տեղեկացնում է օրվա այն ժամերը, իսկ 8.5.5 - 8.5.7 ցուցանակները` նաև շաբաթվա այն օրերը, որոնց ընթացքում նշանը գործում է.  
8.5.5
8.5.6
8.5.7
8.6.1
   «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում». ցույց են տալիս տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևերը`

1) 8.6.1` երթևեկելի մասի վրա, մայթի երկարությամբ` բոլոր տրանսպորտային միջոցների համար,

2) 8.6.2 - 8.6.9` մայթամերձ կայանման տեղում` թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների համար.

8.6.2
8.6.3
8.6.4
8.6.5
8.6.6
8.6.7
8.6.8
8.6.9
8.7 «Կայանում չգործարկված շարժիչով». ցույց է տալիս, որ 6.4` «Կայանման տեղ» նշանով կահավորված կայանման վայրում տրանսպորտային միջոցների կայանումը թույլատրվում է միայն չգործարկված շարժիչով.
 8.8
«Վճարովի ծառայություններ». տեղեկացնում է, որ մատուցվող ծառայությունները վճարովի են.
 8.9 «Կայանման տևողության սահմանափակում». տեղեկացնում է 6.4` «Կայանման տեղ» նշանով կահավորված կայանման վայրում տրանսպորտային միջոցի գտնվելու առավելագույն տևողության մասին.
 8.10
«Ավտոմոբիլների զննման տեղ». տեղեկացնում է, որ 6.4` «Կայանման տեղ» կամ 7.11` «Հանգստի վայր» նշանով կահավորված հրապարակում առկա է տրանսպորտային միջոցի զննման համար նախատեսված փոս կամ այլ հարմարություն.
 8.11
«Թույլատրելի առավելագույն զանգվածի սահմանափակում». տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը տարածվում է միայն այն տրանսպորտային միջոցների վրա, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը մեծ է ցուցանակի վրա նշվածից.
8.12

«Վտանգավոր կողնակ». նախազգուշացնում է, որ նորոգման աշխատանքների կատարման պատճառով կողնակ մուտք գործելը վտանգավոր է: Կիրառվում է 1.25` «Ճանապարհային աշխատանքներ» նշանի հետ.
8.13

«Գլխավոր ճանապարհի ուղղություն». ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում.
8.14

«Երթևեկության գոտի». ցույց է տալիս երթևեկության այն գոտին, որի վրա տարածվում է նշանի կամ լուսացույցի ազդեցությունը.
8.15 «Կույր հետիոտներ». տեղեկացնում է, որ հետիոտնային անցումից օգտվում են կույրերը: Կիրառվում է 1.22, 5.19.1 և 5.19.2` «Հետիոտնային անցում» նշանների և լուսացույցների հետ.
8.16
«Խոնավ ծածկույթ». տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը գործում է միայն այն ժամանակահատվածում, որի ընթացքում երթևեկելի մասի ծածկույթը խոնավ է.
8.17 «Հաշմանդամներ». տեղեկացնում է, որ 6.4` «Կայանման տեղ» նշանի ազդեցությունը տարածվում է միայն մոտոսայլակների և այն ավտոմոբիլների վրա, որոնք կահավորված են «Հաշմանդամ» ճանաչման նշանով.
8.18 «Բացի հաշմանդամներից». տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը չի տարածվում «Հաշմանդամ» ճանաչման նշանով կահավորված մոտոսայլակների և ավտոմոբիլների վրա.
8.19 «Վտանգավոր բեռի դասը». ցույց է տալիս վտանգավոր բեռների դասի (դասերի) համարն ըստ ստանդարտի։

Կիրառվում է 3.32` «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է» և 4.8.1 - 4.8.3` «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն» նշանների հետ.

8.20.1
«Տրանսպորտային միջոցի սայլակի տեսակը». կիրառվում են 3.12 նշանի հետ և ցույց տալիս տրանսպորտային միջոցի մոտեցված սռնիների թիվը, որոնցից յուրաքանչյուրի համար նշանի վրա նշված զանգվածը համարվում է սահմանային թույլատրելի. 
 8.20.2
8.21.1
   «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի տեսակը». Կիրառվում են 6.4 նշանի հետ և ցույց տալիս մետրոյի կայարանների, ավտոբուսի (տրոլեյբուսի) կամ տրամվայի կանգառների մոտ գտնվող տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված հրապարակները.
 8.21.2
 8.21.3
8.22.1  «Խոչընդոտ». կիրառվում են 4.2.1 - 4.2.3 նշանների հետ և ցույց տալիս խոչընդոտն ու այն շրջանցելու ուղղությունը:

Ցուցանակները տեղադրվում են անմիջապես նշանների տակ, որոնց հետ դրանք կիրառվում են: Եթե նշանները տեղադրված են երթևեկելի մասի, կողնակի կամ մայթի վերևում, ապա 8.2.2 - 8.2.4 և 8.13 ցուցանակները կարող են տեղադրվել նշանի կողքին:

8.22.2
8.22.3