Հավանենք էջը և աջակցենք նախագծին



Ճանապարհային գծանշումները բաժանվում են 2 խմբի`


1) հորիզոնական

2) ուղղաձիգ

 

I. ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԳԾԱՆՇՈՒՄ
Հորիզոնական գծանշումը երթևեկելի մասի վրա գծեր, սլաքներ, գրառումներ և այլ նշումներ են ու սահմանում են երթևեկության որոշակի ռեժիմ և կարգ: Հորիզոնական գծանշումը լինում է`

1) մշտական, որը սպիտակ գույնի է, բացի`

ա. 1.4-րդ, 1.10-րդ, 1.14.1-ին, 1.14.2-րդ գծանշումներից, որոնք դեղին գույնի են,

բ. 1.17-րդ գծանշումից, որը կարմիր գույնի է.

2) ժամանակավոր, որը նարնջագույն է:

 

 

1.1` Հոծ գիծ, որը բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գիծ), նշում ճանապարհի վտանգավոր վայրերում երթևեկության գոտիների սահմանները և ցույց տալիս երթևեկելի մասի սահմանները, ուր մուտքն արգելված է, ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները.

 

1.2.1` հոծ գիծ (եզրային), որը ցույց է տալիս երթևեկելի մասի և բաժանարար գոտու եզրը.

 

1.2.2` ընդհատվող գիծ (եզրային), որը ցույց է տալիս երկուսից ոչ ավելի գոտի ունեցող ճանապարհների երթևեկելի մասի եզրը (յուրաքանչյուր գծիկի երկարությունը երկու անգամ փոքր է դրանց միջև եղած տարածությունից).

 

1.3` չորս և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գծեր).

 

1.4՝ դեղին հոծ գիծ, որը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կանգառը և կայանումն արգելված են: Կիրառվում է ինքնուրույն կամ 3.27՝ «Կանգառն արգելված է» նշանի հետ և գծվում է երթևեկելի մասի եզրի մոտ (եզրային գծի առկայության դեպքում` դրա փոխարեն) կամ եզրաքարի վերին մակերեսին.

 

1.5` ընդհատվող գիծ, որը բաժանում է երկու կամ երեք երթևեկության գոտի ունեցող ճանապարհների հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գիծ), իսկ մեկ ուղղությամբ երկու և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին ցույց է տալիս երթևեկության գոտիների սահմանները.

 

1.6` «մոտեցման գիծ»` ընդհատվող գիծ, որը նախազգուշացնում է երթևեկության հանդիպակաց կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող 1.1 կամ 1.11 գծանշմանը մոտենալու մասին (յուրաքանչյուր գծիկի երկարությունը երեք անգամ գերազանցում է այդ գծիկների միջև ընկած տարածությունը).

 

1.7` ընդհատվող գիծ, որը ցույց է տալիս երթևեկության գոտիները խաչմերուկի սահմաններում (գծիկների երկարությունը և դրանց միջև ընկած տարածությունը հավասար են).

 

1.8` ընդհատվող լայն գիծ, որը ցույց է տալիս երթևեկելի մասի հիմնական և թափառքի կամ արգելակման գոտիների միջև առկա սահմանը.

 

1.9` ընդհատվող (դարձափոխային) գիծ, որը ցույց է տալիս երթևեկության այն գոտիների սահմանները, որտեղ իրականացվում է դարձափոխային կարգավորում, իսկ եթե դարձափոխային լուսացույցներն անջատված են, բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը.

 

1.10` ընդհատվող դեղին գիծ, որը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կայանելն արգելված է: Կիրառվում է ինքնուրույն կամ 3.28` «Կայանելն արգելվում է» նշանի հետ և գծվում երթևեկելի մասի եզրի մոտ (եզրային գծի առկայության դեպքում` դրա փոխարեն) կամ եզրաքարի վերին մակերեսին.

 

1.11` հոծ և ընդհատվող գծերի համակցություն, որոնք`


1) բաժանում են հանդիպակաց կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը ճանապարհի այն հատվածներում, որտեղ վերադասավորումը թույլատրվում է միայն մեկ գոտուց.


2) ցույց է տալիս հետադարձի, ինչպես նաև մերձակա տարածքներ մուտքի, ելքի և նման տեղերը, որտեղ երթևեկությունը թույլատրվում է միայն մեկ ուղղությամբ.

 

1.12` «Կանգ-գիծ»` հոծ գիծ, որը ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդը պետք է կանգ առնի լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի առկայության դեպքում ինչպես նաև երկաթուղային գծանցի առջև, երբ գծանցով երթևեկությունն արգելված է.

 

1.13` ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդն անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և զիջի ճանապարհը հատող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին.

 

 

1.14.1, 1.14.2` «Զեբր»` ցույց են տալիս հետիոտնային անցումը: Գծանշման սլաքները (1.14.2) ցույց են տալիս հետիոտների շարժման ուղղությունը.

 

1.15` ընդհատվող գծեր, որոնք ցույց են տալիս այն տեղը, որտեղ հեծանվային արահետը հատում է ճանապարհի երթևեկելի մասը.

1.16.1 - 1.16.3` ցույց են տալիս ուղղորդ կղզյակները`


 

1.16.1 - հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերում,

 

 

1.16.2 - համընթաց տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերը կամ համընթաց ուղղության տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերում,

 

 

1.16.3 - տարբեր ուղղությունների տրանսպորտային հոսքերի միացման տեղերում.

 

1.17` կարմիր հոծ գիծ, որը ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը, իսկ 5.18՝ «Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ» նշանի առկայության դեպքում՝ տաքսիների կայանման վայրերը.

 

1.18` ցույց է տալիս խաչմերուկում երթևեկության թույլատրելի ուղղությունները` ըստ գոտիների: Կիրառվում է ինքնուրույն կամ 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով» և 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով» նշանների հետ: Փակուղու պատկերով գծանշումը ցույց է տալիս, որ դեպի մոտակա երթևեկելի մաս շրջադարձն արգելվում է: Ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձ թույլատրող գծանշումը թույլատրում է նաև հետադարձը.

 

1.19` նախազգուշացնում է մոտենալու մասին`


1) երթևեկության գոտու վերջին (այն հատվածին, որտեղ տվյալ ուղղությամբ երթևեկության գոտիների թիվը նվազում է): Կարելի է կիրառել «1.20.1-1.20.3. «Ճանապարհի նեղացում» ճանապարհային նշանների հետ.


2)  «1.1» կամ «1.11» գծանշմանը, երբ դրանք բաժանում են հանդիպակաց (ուղղությունների) տրանսպորտային հոսքերը: Կիրառվում է 1.6. «Մոտեցման գիծ» գծանշման հետ միասին.

 

1.20` նախազգուշացնում է 1.13 գծանշմանը մոտենալու մասին.

 

1.21` «STOP» գրառում` նախազգուշացնում է 1.12 գծանշմանը մոտենալու մասին, երբ այն կիրառվում է 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» նշանի հետ.

 

 

 

 

 

 

1.22` ցույց է տալիս ճանապարհի (երթուղու) համարը.

 

1.23` ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված հատուկ գոտին.

  

 

1.24.1 - 1.24.3` կրկնօրինակում են համապատասխանաբար, 1.20.2՝ «Ճանապարհի նեղացում», 3.24՝ «Առավելագույն արագության սահմանափակում» և 8.17՝ «Հաշմանդամներ» ճանապարհային նշանները և կիրառվում դրանց հետ միասին.

 

1.25` ցույց է տալիս երթևեկելի մասի արհեստական անհարթությունները, կիրառվում է 5.20՝«Արհեստական անհարթություն» նշանի հետ.

1.1, 1.2.1 և 1.3 գծերը հատելն արգելվում է.


1.1. Գիծը թույլատրվում է հատել, երբ այն ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները` կայանման տեղ մուտք գործելու կամ կայանման տեղից դուրս գալու նպատակով մանևրելիս, իսկ 1.2.1 գիծը թույլատրվում է հատել կողնակի վրա կանգառ կատարելու և կանգառ կատարելու վայրից դուրս գալու դեպքում, այն տեղերում, որտեղ թույլատրվում է տրանսպորտային միջոցների կանգառ կամ կայանում.


1.2.2, 1.5 - 1.8 գծերը թույլատրվում է հատել ցանկացած կողմից:


Դարձափոխային լուսացույցների բացակայության կամ անջատված լինելու դեպքերում 1.9 գծանշումը թույլատրվում է հատել, եթե այն գտնվում է վարորդից աջ, իսկ միացված դարձափոխային լուսացույցի դեպքում` ցանկացած կողմից, եթե այդ գծերը բաժանում են երթևեկության համընթաց ուղղությամբ գոտիները: Դարձափոխային լուսացույցի անջատման դեպքում վարորդը պետք է անհապաղ վերադասավորվի 1.9 գծանշումից դեպի աջ:


Անջատված դարձափոխային լուսացույցների դեպքում երթևեկության հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող 1.9 գծանշումը հատելն արգելվում է.


1.11 գիծը թույլատրվում է հատել ընդհատվող գծի, իսկ վազանցը կամ շրջանցումն ավարտելիս` նաև հոծ գծի կողմից:

 

 

 

II. ՈՒՂՂԱՁԻԳ ԳԾԱՆՇՈՒՄ
Ուղղաձիգ գծանշումը ճանապարհային կառույցների և կահավորման տարրերի վրա սև ու սպիտակ կամ կապույտ ու սպիտակ կամ կարմիր ու սպիտակ զոլերի զուգակցություն է, որը ցույց է տալիս դրանց եզրաչափերը և ծառայում որպես տեսողական կողմնորոշման միջոց:

Նշում է (են)`

 

 

 

2.1.1 - 2.1.3` ճանապարհային կառույցների (կամուրջների և ուղեկամուրջների հենարանների, եզրապատերի ճակատային մասերի և այլն) տարրերը, երբ դրանք վտանգ են ներկայացնում երթևեկող տրանսպորտային միջոցների համար.

2.2` թունելների, կամուրջների և ուղեկամուրջների հենամեջային կառույցների ստորին եզրը.

 

2.3` բաժանարար գոտիների և անվտանգության կղզյակների վրա տեղադրված կլոր կարճասյուները.

2.4` ուղղորդ սյունիկները, ուղեցցերը, ցանկապատերի հենակները և այլն.

2.5` ցանկապատերի կողային մակերևույթները` ճանապարհների փոքր շառավղով կորացումների, կտրուկ վայրէջքների և այլ վտանգավոր հատվածների վրա.

2.6` ճանապարհների ցանկապատերի կողային մակերևույթներն այլ տեղամասերում.

2.7` վտանգավոր հատվածներում եզրաքարերը և բարձրացված անվտանգության կղզյակները: